Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ըստ Բրազիլիայի և Ռուսաստանի էքստրասենսների. մարդկությունը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. կհաջողվի՞ խուսափել դրանից…-2

Ըստ Բրազիլիայի և Ռուսաստանի էքստրասենսների. մարդկությունը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. կհաջողվի՞ խուսափել դրանից…-2
12.07.2024 | 07:35

Մեսիան Ռուսաստանից

(սկիզբը՝ այստեղ)

Բացի այն կանխատեսումից, որ մարդկությունը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, Բրազիլիայից հարահոգեբան և էքստրասենս Աթոս Սալոմեն, «Вечерняя Москва»- ի տեղեկացմամբ, կանխատեսել է նաև, որ 2024 թ. աշխարհում նոր համաճարակ կառաջանա։

Մահացու վիրուսը, ըստ նրա, «դուրս կգա Անտարկտիդայի սառույցներից» ու կընդգրկի աշխարհը: Այն կվերցնի բազմաթիվ կյանքեր և կստանա «պատմության ամենասարսափելի հնձվորն» անվանումը։ Մարդկությունը, Սալոմեի հավաստմամբ, անսահման շատ ուժ կծախսի նոր վիրուսին դիմակայելու համար:
Անտարկտիդայի սառույցների՞ց, թե՞ ամերիկյան կամ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող այս կամ այն կենսալաբորատորիայից:
Այո, բացառված չէ, որ մահացու նոր վիրուսը հայտնաբերվի Անտարկտիդայի սառույցներում՝ այնտեղ պահպանված հազարավոր, տասնյակ կամ հարյուր հազարավոր տարիներ, բայց հետո տարվի ամերիկյան որևէ կենսալաբորատորիա, մշակվի, բազմացվի ու բաց թողնվի:
Ինչպես հայտնել է էքստրասենսը, այս տարին շատ կարևոր կլինի տիեզերքի հետազոտման համար։ Նրա կարծիքով, նոր տիեզերական մրցավազք կսկսվի այն բանից հետո, երբ կհայտնաբերվի «արժեքավոր նյութերով հարուստ աստերոիդ»: Տեսնենք…
Էքստրասենսը հայտարարել է նաև, որ աստղադիտակների ցանցը տարօրինակ ազդանշան կբռնի, որը, ճիշտ վերծանման դեպքում, մարդկությանը կօգնի կապ հաստատել արտերկրյա քաղաքակրթությունների հետ։
Տեսանողի խոսքով՝ գիտնականներն արհեստական բանականությանը կսովորեցնեն շփվել մահացածների հետ, և տեխնոլոգիաների մշակումը կմեկնարկի հենց այս տարվանից:
Բացի այդ, նա նախազգուշացրել է արհեստական ինտելեկտի օգնությամբ ծնված երեխաների վտանգի մասին։ Միևնույն ժամանակ, բրազիլացին արհեստական ինտելեկտի օգտագործմամբ երեխաների ծնունդը շրջադարձային պահ է անվանել մարդու էվոլյուցիայի մեջ:
Դժվար չէ հասկանալ, որ խոսքը մտավոր ու ֆիզիկական արտակարգ կարողություններով մարդկանց կամ, այսպես կոչված, գերմարդկանց ծննդի մասին է:
Սալոմեն, սակայն, վերջում ընդգծել է, որ իր ոչ մի կանխատեսում չի հանդիսանում արդեն որոշված ճշմարտություն։
«Դեռ կարելի է փոխել, դրանք միայն նախազգուշացումներ են»,- եզրափակել է նա:
«Вечерняя Москва»- ն պայծառատես, «Էքստրասենսների մարտեր»‰ հեռուստահաղորդումից հայտնի Դարիա Միրոնովայի հետ քննարկել է, թե արդյոք կա՞ հավանականություն, որ Սալոմեի վերոնշյալ կանխատեսումն իրականություն դառնա:
Միրոնովայի խոսքով՝ մարդկությունն այսօր իսկապես գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմին մոտենալու փուլում։
«Հիմա ամեն ինչ կախված է փայլուն բանակցություններից, որոնք պետք է նախաձեռնի Ռուսաստանը,- «Вечерняя Москва»-ի տեղեկացմամբ, ասել է Միրոնովան։- Նոստրադամուսի և Վանգայի բոլոր կանխատեսումներում աշխարհի փրկությունը գալիս է բացառապես Ռուսաստանից:
«B» տառով աշխարհի մեծ փրկիչը պետք է կանխի Երրորդ աշխարհամարտը: Այս կանխատեսման մեջ «B» տառն է, որն առանցքային է, այն ենթադրում է «Վլադիմիր» անունը:
Մոտ ժամանակներս աշխարհը կմոտենա կրիտիկական կետին, որից հետո Ռուսաստանի Մեսիան պետք է փրկի աշխարհը համաշխարհային բախումից»:
«Այժմ աշխարհում իրավիճակը մոտենում է Երրորդ համաշխարհայինին,- հավաստել է Միրոնովան:- Բայց դա չի նշանակում երկրների բախման իրական սկիզբ։ Իրավիճակը կհարթվի հենց այն պատճառով, որ կգա աշխարհի փրկիչը Ռուսաստանից։ Բոլոր կանխատեսումներն ու նշանները մատնանշում են հենց դա»:
Էքստրասենսը շեշտել է, որ հնարավոր է կանխատեսել համաշխարհային իրադարձությունները, բայց կարևոր է հաշվի առնել կանխատեսումների ճշգրտության վիճակագրությունը. դրանք չեն կարող 100 տոկոսով հուսալի լինել, միշտ կա սխալ, որը կախված է մարդկային գործողություններից և որոշումներից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7348

Մեկնաբանություններ